«Բարսելոնան» դիտարկում է Լուիս Սուարեսին փոխարինող հարձակվող ձեռք բերելու տարբերակները։ Այս մասին հաղորդում է El Mundo Deportivo-ն։
Աղբյուրի տեղեկության համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը պատրաստ է նշանակալի գումար հատկացնել նոր հարձակվող գնելու համար։ Բայց թե երբ դա տեղի կունենա կախված է ուրուգվայցու արդյունավետությունից։ Եթե նա իր կայուն խաղով համոզի ակումբի ղեկավարությանը, ապա նոր տրանսֆերը կհետաձգվի մինչև 2021 թվական, եթե ոչ, ապա կապտանռնագույնները այս մրցաշրջանի ավարտին կընտրեն հետևյալ 5 հարձակվողներից մեկին․ Կիլիան Մբապե՝ ՊՍԺ, Հարի Քեյն՝ «Տոտենհեմ», Ռոբերտո Ֆիրմինո՝ «Լիվերպուլ», Մարկուս Ռեշֆորդ՝ ՄՅՈՒ, Լաուտարո Մարտինես՝ «Ինտեր»։