«Բարսելոնան» արդեն աշխատում է թիմի ավագ Լիոնել Մեսսիի նոր պայմանագրի ուղղությամբ։ Այս տեղեկությունը պնդում է Cadena Ser-ը։
Աղբյուրի տեղեկության համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը մտադիր է 32-ամյա հարձակվողին ամենաքիչը մինչև 2022 թվականը պահել «Կամպ Նոուում»։ Դրա հետ մեկտեղ կապտանռնագույնները պատրաստ են արգենտինացուն 10 տարվա պայմանագիր առաջարկել,։ Այդ կերպ, «Բարսելոնան» ուզում է «Մեսսի» բրենդը կապել ակումբի հետ նույնիսկ ֆուտբոլիստի՝ կարիերան ավարտելուց հետո։
Մեսսին կատալոնական ակումբի առաջին թիմի կազմում հանդես է գալիս 2005 թվականից։