Ռուսաստանի Ազգային լիգայի 17-րդ տուրում «Ենիսեյը» սեփական հարկի տակ ընդունել է «Արմավիրին» ու ոչ-ոքի՝ 1:1 հաշվով ավարտել հանդիպումը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը տանտերերի կազմում մասնակցել է հանդիպմանը՝ փոխարինվելով 65-րդ րոպեին:
Հիշեցնենք՝ Սարկիսովը վերջին անգամ Ազգային թիմից հրավեր ստացել է նախորդ տարվա հոկտեմբերին:
«Արմավիրի» գլխավոր մարզիչը հայազգի մասնագետ Արսեն Պապիկյանն է:
17 տուրից հետո «Ենիսեյը» ՖԱԼ-ի մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Արմավիրը» 12-րդ տեղում է: