Անգլիայի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրում 1-2 հաշվով հյուրընկալվելիս զիջեց Չեխիային։
Այսպիսով, ընդհատվեց անգլիացիների անպարտելիության 43 խաղ շարունակվող շարքը Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների ընտրական փուլերում։ Վերջին անգամ Անգլիայի հավաքականը որակավորման փուլերում պարտություն էր կրել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։ Այդ ժամանակ անգլիացիները Աշխարհի առաջնության որակավորման փուլին 0-1 հաշվով զիջել էին Ուկրաինային։
Անգլիայի հավաքականը 12 միավորով գլխավորում է ընտրական A խմբի մրցաշարային աղյուսակը։
Չեխիա — Անգլիա հանդիպման գոլերը կարող եք դիտել այստեղ։