Chevrolet ընկերությունը դիտարկում է ՄՅՈՒ-ի հետ հովանավորչական պայմանագիրը չերկարաձգելու հնարավորությունը։
Ավտոմեքենաների ընկերության 450 մլն ֆունտ արժողությամբ գործող պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2021 թվականը։
The Times-ի տեղեկացմամբ՝ Chevrolet-ի մայր ընկերությունում՝ General Motors-ում կարծում են, որ արդեն շատ են վճարել ՄՅՈՒ-ի մարզաշապիկներին իրենց գովազդելու համար, այդ պատճառով էլ նոր պայմանագիր կնքելու հնարավորությունն այս պահին այնքան էլ մեծ չէ։
Բացի դրանից, Chevrolet-ի տնօրենը, որը 2012-ին կնքել էր այդ պայմանագիրը, հեռացել է ընկերությունից։
Հոլդինգին չեն գոհացնում ակումբի ներկայիս արդյունքները։ Իսկ ՄՅՈՒ-ում կարծում են, որ ակումբն առաջվա պես գրավիչ է կոմերցիոն տեսանկյունից։
Նշվում է, որ ՄՅՈՒ-ն արդեն նոր հովանավոր է փնտրում։
Մանկունիանցիները ԱՊԼ-ի 8 տուրերից հետո 12-րդ տեղում են։