«Բարսելոնայի» հարձակվող Անսումանե Ֆատին հրավիրվել է Իսպանիայի Մ21 հավաքական, հայտնում է ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
16-ամյա ֆուտբոլիստն Իսպանիայի հայտացուցակում կփոխարինի Կառլես Պերեսին, որը ստիպված է եղել լքել ազգային թիմի ճամբարը մկանային խնդիրների պատճառով:
Մոտ ժամանակներս Անսուն կմիանա իր թիմակիցներին:
Ֆատին ծնվել է Գվինեա-Բիասուում: Դա նախկին պորտուգալական գաղութ է, որն անկախացել է 1973 թվականին: Վերջերս Ֆատին Իսպանիայի քաղաքացիություն է ստացել, սակայն նրա հայրը հայտարարել էր, որ երազում է իր տղային տեսնել Պորտուգալիայի հավաքականի կազմում:
Այս պահին Իսպանիայի Մ21 հավաքականը պատրաստվում է Եվրո-2021-ի որակավորման 4-րդ փուլի՝ Չեռնոգորիայի հետ խաղին, որը կկայանա հոկտեմբերի 15-ին Պոդգորիցայում: