Հոկտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև «Փյունիկի» երկրպագուների պահվածքը «Լոռիի» հետ Վանաձորում կայացած խաղում (2:2):
ՀՖՖ-ն ընդգծում է, որ խաղի ընթացքում «Փյունիկի» երկրպագուները բազմաթիվ անգամ վիրավորական արտահայտություններ են արել ողջ մրցավարական անձնակազմի հասցեին.
ՀՖՖ կարգապահական և էթիկայի կանոնակարգի 31-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն «Փյունիկ» ՖԱ ՀԿ-ն տուգանվել է 100 հազար դրամով:
Նիստի արձանագրությունը կարող եք տեսնել այստեղ: