«Պարի Սեն Ժերմենը» սկսել է բանակցությունները թիմի հարձակվող Նեյմարի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։
Gazetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրայի տեղեկություններով՝ ֆրանսիական ակումբից այս հարցող զբաղվում է թիմի սպորտային տնօրեն Լեոնարդոն։ «Պարի Սեն Ժերմենը» ցանկանում է Նեյմարի հետ գործող համաձայնագիրը երկարաձգել մինչև 2024 թվականը։ Գործող պայմանագիրը մինչև 2022 թվականն է նախատեսված։
Հաղորդվում է, որ կողմերը նախնական բանակցություններ են վարել, որը դրական արդյունք է տվել։
Այս ամառ Նեյմարը ցանկություն էր հայտնել ՊՍԺ-ից հեռանալու։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էին «Բարսելոնան» և «Ռեալը»։