Շանհայում հոկտեմբերի 12-ին կմեկնարկի ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը։
Մրցաշարում հաղթողի տիտղոսի համար շարունակում են պայքարը Դանիլ Մեդվեդևը, Ստեֆանոս Ցիցիպասը, Մատեո Բերետինին և Ալեքսանդր Զվերևը։ Ինչպես հաղորդում է ATP Media Info Twitter-յան էջը, սա Մասթերս մրցաշարերի կիսաեզրափակչի ամենաերիտասարդ կազմն է 2007-ի Ինդիան Ուելսից հետո։ Այն ժամանակ եզրափակչի ուղեգրի համար պայքարում էին Էնդի Ռոդիկը (24), Նովակ Ջոկովիչը (19), Էնդի Մարեյը (19) և Ռաֆայել Նադալը (20)։
Շանհայի Մասթերսի կիսաեզրափակչի մասնակիցներից Դանիլ Մեդվեդևը 23 տարեկան է, Ցիցիպասը՝ 21, Զվերևը՝ 22, Բերետինին՝ 23։
Շանհայ Մասթերս-1000 / կիսաեզրափակիչ
Դանիլ Մեդվեդև — Ստեֆանոս Ցիցիպաս
Մատեո Բերետինի — Ալեքսանդր Զվերև