Չինաստանի Ուհան քաղաքում հոկտեմբերի 18-27-ը կայանալիք Համաշխարհային բանակային խաղերում Հայաստանը ներկայացուցիչ կունենա 3 մարզաձևերում՝ ըմբշամարտ, ձյուդո և սպորտային մարմնամարզություն:
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը։
Մրցավայր կմեկնեն հետևյալ մարզիկները.
Ըմբշամարտ, հունահռոմեկան ոճ
Տիգրան Մինասյան (60 կգ)
Շանթ Խաչատրյան (67 կգ)
Վարուժան Գրիգորյան (77 կգ)
Դավիթ Օվասապյան (130 կգ)
Ազատ ոճ
Վարդգես Կարապետյան (65 կգ)
Ռազմիկ Սիմոնյան (74 կգ)
Մհեր Մարկոսյան (86 կգ)
Ձյուդո
Ֆերդինանդ Կարապետյան
Արտյոմ Սարգսյան
Սպորտային մարմնամարզություն
Հարություն Մերդինյան
Վահագն Դավթյան
Արթուր Ավետիսյան
Հայաստանի պատվիրակության ղեկավարն է գնդապետ Արամ Գրիգորյանը։