Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն հետաքրքիր դրվագ է ներկայացրել իր և թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հարաբերություններից։
«Ես հիշում եմ, երբ Զիդանը եկավ (2016 թվականի հունվար/խմբ․), ես չէի խաղում մեկնարկային հինգ խաղերում։ Ես ինքս ինձ հարցրի․ «ի՞նչ է կատարվում։ Չէ՞ որ նա միշտ հավանում էր ինձ»։
Այդ իսկ պատճառով ես եկա մարզաբազա և ասացի․ «Մարզի՛չ, արդեն հուվարն է, ես ուզում եմ հիմնական դեր ունենալ թիմում, ես ուզում եմ խաղալ»։
Ճշգրտությամբ հիշում եմ, թե ինչ պատասխանեց Զիդանը։ Նա ասաց․ «Կազե՛, հանգստացի՛ր, երբ դու սկսես խաղալ (մեկնարկային կազմում) այլևս չես դադարի»»,-բրազիլացու խոսքերն է մեջբերում Marca-ն։