Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կենտրոնական պաշտպան Էմմանուել Մամանան կտրել է ծնկի խաչաձև կապանները և կբացակայի առնվազն 8 ամիս, տեղեկացնում է պետերբուրգյան ակումբի պաշտոնական կայքը:
Բժշկական հետազոտություններից պարզ է դարձել, որ պաշտպանը կտրել է ձախ ծնկան առջևի խաչաձև կապանները, որը ֆուտբոլում ամենածանրագույն վնասվածքներից մեկն է և վերականգնվելու համար կպահանջվի առնվազն 6-8 ամիս:
Մոտակա օրերին Մամանան կտեղափոխվի Եվրոպա, որտեղ լավագույն հիվանդանոցներից մեկում վերջնականապես կհետազոտվի և կենթարկվի վիրահատության: