Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Հարվի Էլիոտը որակազրկվել է Անգլիայի ֆուտբոլային միության կողմից 14 օրով՝ մինչև հոկտեմբերի 25-ը։ Հաղորդում է The Sun-ը։
Էլիոտը տեսանյութում հայհոյել էր Լոնդոնի «Տոտենհեմի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնին։ Բացի որակազրկումից Էլիոտը նաև տուգանվել է 400 հազար եվրոյով։
Հարվի Էլիոտը ԱՊԼ-ում երբևէ խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։ Նա «Լիվերպուլ» է տեղափոխվել այս ամառ «Ֆուլհեմից»։
«Լիվերպուլը» ԱՊԼ-ի 8 տուրերից հետո 24 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Յուրգեն Կլոպի թիմը դեռևս միավորներ չի կորցրել։