«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիմիտար Բերբատովն անգլիական ակումբի ղեկավարությանը կոչ է արել ձեռք բերել «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչին ու «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլին տրանսֆերային հաջորդ պատուհանի ժամանակ:
«Մանչեսթեր Յունայթեդը» տաղանդավոր երիտասարդ խաղացողներ ունի, բայց պետք են նաև ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մանջուկիչը:
Իմ կարծիքով, նա իսկապես հիանալի խաղացող է: Թեպետ, նա դեռ չի խաղացել Անգլիայում, բայց ես հույս ունեմ, որ Մանջուկիչը միանգամից կհարմարվի ԱՊԼ-ին:
Իբրահիմովիչը 34 տարեկան էր, երբ պայմանագիր կնքեց ՄՅՈւ-ի հետ: Ու նա ոչ մի խնդիր չունեցավ: Մանջուկիչը հիմա այդ տարիքին է: Ես հույս ունեմ, որ նա կկարողանա նույնպիսի ազդեցություն ունենալ: Մանջուկիչի տարիքը դրական է:
Մարսյալը, Ռեշֆորդն ու Գրինվուդը երիտասարդ խաղացողներ են, նրանց ժամանակ է պետք: Նրանք կկարողանան սովորել նրանից: Բեյլն արդեն ասել է, որ ցանկանում է հեռանալ «Ռեալից»: Այս ամենն ինձ հեռուստասերիալ է հիշեցնում: Ո՞ր սերիան ենք նայում. ի վերջո, նա մի օր կհեռանա «Ռեալից»: Ես կցանկանայի նրան նորից տեսնել Անգլիայում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» և «Տոտենհեմում», եթե այս թիմերը կարողանան իրենց դա թույլ տալ»,- Բերբատովի խոսքերն է փոխանցում Four-Four-Two-ն: