«Բարսելոնայի» և Լիոնել Մեսսիի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Cadena Ser-ը հայտնում է, որ կատալոնական ակումբը ցանկանում է ցմահ պայմանագիր առաջարկել Մեսսին: Նախկինում «կապտանռնագույնները» մեկ անգամ ևս նման ցանկություն ունեցել են:
Պայմանագիրը նախատեսում է համագործակցություն մինչև ֆուտբոլիստի կարիերայի ավարտը, դրանից հետո էլ ակումբի բրենդի և արգենտինացու միջև գովազդային և հարակից ոլորտներում գործակցություն:
Հավելենք նաև, որ ակումբի և ավագի միջև բանակցությունները դեռևս չեն սկսել: