Շանհայում այսօր կայացան ATP Մասթերս-1000 մրցաշարի 1/8 եզրափակչի բոլոր հանդիպումները։
Վաղը մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլն է։ Սպասվում են մի շարք հետաքրքրաշարժ դիմակայություններ։ Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը կմրցի Ստեֆանոս Ցիցիպասի հետ։ Սերբ թենիսիստը 1/8-ում առավելության հասավ Ջոն Իզների նկատմամբ։ Ցիցիպասը հաղթել է Հուրկաչին։
Ռոջեր Ֆեդերերի մրցակիցը Ալեքսանդր Զվերևն է։ Գերմանացի թենիսիստը հաղթել է Անդրեյ Ռուբլյովին, իսկ Ֆեդերերը ավելի վաղ առավելության էր հասել Դավիդ Գոֆենի նկատմամբ։
Դանիլ Մեդվեդևը մրցելու է Ֆաբիո Ֆոնինիի հետ, իսկ Դոմինիկ Տիմի մրցակիցը Մատեո Բերետինին է։