Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հաղթահարել Է Շանհայի «Մասթերսի» երրորդ փուլի արգելքը՝ հաղթելով բելգիացի Դավիդ Գոֆինին՝ 7/6(7), 6/4:
Խաղի 1 ժամ 54 րոպեի ընթացքում աշխարհի երրորդ ռակետ, 38-ամյա Ռոջերը կատարել է երկու բրեյք 7յոթ էյս՝ մեկ անգամ սխալվելով մատուցման ժամանակ: 28-ամյա Գոֆինը, որը ATP-ի վարկանիշում զբաղեցնում է 14-րդ տեղը, մեկ անգամ վերցրել է մրցակցի փոխանցումը, կատարել է երկու էյս և երեք կրկնակի սխալ:
Շվեյցարացին առաջատարն է թենիսիստների անձնական հանդիպումներում՝ 10 ։ 1։
Rolex Shanghai Masters մրցաշարի քառորդ եզրափակչում Ֆեդերերը կխաղա կամ գերմանացի Ալեքսանդր Զվերևի կամ ռուսաստանցի Անդրեյ Ռուբլյովի հետ:
Իր հերթին, աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 7/5, 6/3 հաշվով հաղթեց Ջոն Իսներին: Սերբ թենիսիստը մրցակիցը հաջորդ փուլում կլինի Գուրկաչ-Ցիցիպաս զույգի հաղթողը: