Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեզութ Օզիլը կորցրել է թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի վստահությունը։ «Զինագործների» վերջին երեք խաղերում Օզիլը չի հայտավորվել, թեպետ վնասվածք չունի։
Իտալական Calciomercato-ն գրում է, որ Օզիլի շուրջ ծավալվող իրադարձություններին հետևում են իտալական երկու ակումբներ։ Խոսքը Միլանի «Ինտերի» և «Նապոլիի» մասին է։
Նշենք, որ «Արսենալի» ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև թուրքական «Ֆեներբախչեն»։
Օզիլը հանդես է գալիս «Արսենալի» կազմում 2013 թվականից։