«Ֆեներբախչեն» ցանկանում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլին:
Այս մասին գրում է Takvim-ը։
Աղբյուրի տվյալներով՝ ակումբներն արդեն բանակցություններ են սկսել 30-ամյա թուրքի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ։ Նշենք, որ վերջին երեք խաղերում ֆուտբոլիստը նույնիսկ չի հայտավորվել «Արսենալի» հայտացուցակում։
Այս մրցաշրջանում Օզիլը մասնակցել է ԱՊԼ-ի միայն 1 խաղի։ Նրա դիրքում հաճախ հայտնվում են Դանի Սեբալյոսը և Ջո Ուիլոքը։