«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին վան դեր Սարը խոսել է վերջին տարիներին «կարմիր սատանաների» անհաջողությունների պատճառների մասին:
«Կարող եմ բացատրել իմ օրինակով։ Երբ ես եկա թիմ, մենք ունեինք Ռայան Գիգզ, Փոլ Սքոուլզ, Ռիո Ֆերդինանդ, Գարի Նևիլ և Ռոյ Քին: Թիմում միշտ եղել են բնավորությամբ մարդիկ։ Վերջին տարիներին այդիպսիները «Մանչեսթեր Յունայթեդում» չեն եղել։ Այստեղից էլ արդյունքների տարբերությունը։ Ակումբը գնել է երիտասարդ, անփորձ խաղացողների, որոնք ցանկանում են հաղթել։ Սակայն նախկինում նրանք ստորագրում էին այլ ֆուտբոլիստների», — հոլանդացու խոսքը մեջբերում է ESPN-ը:
Ութ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 12-րդ տեղը: