ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը RT-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգը համապատասխանում է Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման համար անհրաժեշտ բոլոր չափանիշներին: Մրցաշարի վճռորոշ հանդիպումը տեղի կունենա 2021 թվականին «Գազպրոմ Արենայում»։
«Մենք հասկանում ենք, որ այն պետք է տեղի ունենա Եվրոպայի տարբեր երկրներում, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ անցկացման վայրը պետք է գերազանց ենթակառուցվածքքներ ունենա։ Եվ կարևոր է, որ երկրպագուների համար դա հետաքրքիր ուղևորություն լինի», — ասել է Չեֆերինը։
Սանկտ Պետերբուրգն ընտրվել է Չեմպիոնների լիգայի եզրափակչի անցկացման վայր սեպտեմբերի վերջին:
Հյուսիսային մայրաքաղաքի միակ մրցակիցը Մյունխենն էր։
Վերջին անգամ Ռուսաստանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ընդունել էր 2008-ին։ Այդ ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդը» «Լուժնիկովի» խաղադաշտում հետխաղյա 11- մետրանոցներով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»:
68 հազար տեղանոց «Գազպրոմ Արենա» մարզադաշտը բացվել է 2017-ի գարնանը։ Այն ընդունել է ԱԱ-2018-ի յոթ խաղ, այդ թվում՝ երրորդ տեղի համար անցկացվող հանդիպումը: