ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատմել է, որ երջանիկ է թիմում գտնվելու համար և պատրաստ է ամբողջությամբ նվիրվել ակումբի համար:
«Ես գոհ եմ հավաքականից և ակումբից։ Բոլորը գիտեն, թե ինչ է տեղի ունեցել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և հեռանալուս ցանկության մասին։ Բայց դա արդեն բացատրված է։ Այժմ ես ինձ երջանիկ եմ զգում ակումբում և հավաքականում։ Ուրախ եմ իմ մարզավիճակով և իմ ակումբը կպաշտպանեմ ատամներով և ճիրաններով, կնվիրվեմ հարյուր տոկոսով, որպեսզի մենք հաջողության հասնենք և մեծ գործեր կատարենք», — բրազիլացին խոսքն է փոխանցում RMC Sport-ը: