«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիգո Էռնանդեսը արժանին է մատուցել «Լիվերպուլին», որը հիմա գլխավորում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։
«Չգիտեմ՝ հիմա ով է մեր գլխավոր մրցակիցը «Լիվերպուլը», թե ՄՅՈՒ-ն։ Ես այստեղ նախկինում չեմ եղել։ Չգիտեմ՝ մարդիկ ինչ են զգում քաղաքում, բայց «Լիվերպուլը» այն թիմն է, որին պետք է հաղթենք։
Նրանք Եվրոպայի չեմպիոնն են, այնպես որ ոչ միայն մենք, այլև բոլորն են ուզում հաղթել նրանց։ «Լիվերպուլը» գերազանց թիմ է։ Նրանք շատ բանով են լավը դարձել։ Հիմա այն Անգլիայի ու Եվրոպայի լավագույն թիմն է»,- Ռոդրիի խոսքերն է փոխանցում ESPN FC-ն։