Մադրիդում 83 տարեկանում մահացել է իսպանացի թենիսիստ Անդրես Խիմենոն: Այս մասին հայտնել է Marca-ն: Ըստ պարբերականի տեղեկության՝ Խիմենոն պայքարում էր երկարատև հիվանդության դեմ:
Իսպանացու կարիերայի ամենամեծ ձեռքբերումը եղել է 1972 թվականին հաղթանակը Ֆրանսիայի Բաց առաջնությունում: Roland Garros-ի եզրափակչում նա 4:6, 6:3, 6:1. 6:1 հաշվով հաղթել էր ֆրանսիացի Պատրիկ ՊրուազիիՆ: Իսպանացին տիտղոսը նվաճել էր 34 տարեկանում՝ դառնալով Roland Garros-ի պատմության մեջ տղամարդկանց մենախաղի ամենատարիքով հաղթողը այն ժամանակից ի վեր, ինչ մրցաշարը դարձել է բաց:
1969 թվականին Խիմենոն հասել էր Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ: Նա խաղացել է նաև Roland Garros-1960-ի եզրափակչում ոև US Open-1968-ի՝ զուգախաղի եզրափակչում:
2009 թվականից Խիմենոն Թենիսի միջազգային փառքի սրահի անդամ է: