Հոկտեմբերի 21-24-ը Չինաստանի Հուան քաղաքում կկայանան Համաշխարհային բանակային խաղերի ըմբշամարտի մրցումները։
Ինչպես հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը՝ մեր երկիրն այդ մրցաշարում կներկայացնեն հունահռոմեական և ազատ ոճի 7 ըմբիշներ:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտում կպայքարեն Տիգրան Մինասյանը (60 կգ), 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը, 77 կգ քաշային Վարուժան Գրիգորյանը և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը։
Ազատ ոճում հանդես կգան 65 կգ քաշային Վարդգես Կարապետյանը, 74 կգ քաշային Ռազմիկ Սիմոնյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը։