Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերի ծառայություններով։ Գրում է Calciomercato-ն։
Միլանյան ակումբը ցանկանում է կյանքի կոչել այս տրանսֆերը հունվարին։ Հաղորդվում է, որ Մյուլերի գործարքի մեջ կարող ներառվել Իվան Պերիշիչը, ով ներկա պահին «Բավարիայում» հանդես է գալիս վարձակալական հիմունքներով։ Խորվաթ կիսապաշտպանի իրավունքները պատկանում են «Ինտերին»։
Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ Թոմաս Մյուլերը ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից։ Գերմանացի ֆուտբոլիստին չի գոհացնում ներկայիս կարգավիճակը։
30-ամյա Մյուլերը 2000 թվականից «Բավարիայի» համակարգում է։ 2008 թվականից Մյուլերը խաղում է «կարմիրների» հիմնական թիմում։