Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզչի օգնական Յորգ Հայնրիխը խոսել է թիմի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի մասին։
«Սանչոն կարող է դառնալ Եվրոպայի ու նույնիսկ աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ Հեշտ չի լինի նրան Դորտմունդում պահելը։ Հույս ունենք՝ նա մեզ մոտ ևս մեկ կամ երկու մրցաշրջան կանցկացնի։ Հասկանում ենք, որ մեծ գումարներ ունեցող շատ մեծ ակումբներ են ուզում ստանալ նրան։
Ջեյդոնը պետք է իմանա, որ «Բորուսիան» գերազանց վայր է երիտասարդ ֆուտբոլիստների համար, որպեսզի կանոնավոր խաղան ու բարձր մակարդակով աճի»,- 49-ամյա մասնագետի խոսքերն է փոխանցում Omnisport-ը։