«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը պատմել է թուրինյան ակումբ իր վերադարձի մասին:
«Որոշ մարդիկ շփոթված էին ակումբում իմ նոր դերից: Բայց ես հասկանում էի, որ միակ ակումբը, որտեղ ես կարող եմ համաձայնել երկրորդ դարպասապահը լինելուն, «Յուվենտուսն» էր: Ես սպասեցի ու ճիշտ դուրս եկա:
Ես ուրախ էի կրկին գրկախառնվել երկրպագուների հետ ու վերադառնալ հանդերձարան՝ թիմակիցներիս մոտ, որոնց հետ ֆուտբոլային խաղադաշտում ու դրանից դուրս այնքան շատ բան ենք ապրել:
Ահա թե ինչու ես արեցի այս ընտրությունը», — Բուֆֆոնի խոսքերն է մեջբերել Football Italia-ն:
Բուֆֆոնը «Յուվենտուսում» խաղացել էր 2001-ից 2018 թվականներին: Նախորդ մրցաշրջանը դարպասապահն անցկացրեց ՊՍԺ-ում, իսկ ամռանն ազատ գործակալի կարգավիճակով կրկին վերադարձավ թուրինյան ակումբ: