«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին, որը նախկինում հանդես է եկել «Բավարիայի» կազմում, ենթադրում է, որ մյունխենյան ակումբը չի զգում «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի կարիքը.
«Սանչոն լավ ֆուտբոլիստ է, բայց «Բավարիան» բավականին լավ խաղացողներ ունի այդ դիրքի համար: Որտեղ նա պետքա է խաղա՞. կա Մյուլերը, Գնաբրին, Պերիշիչը, Կոմանը, Կոուտինյոն, Լևանդովսկին:
Լուրջ մրցակցություն է: Ես հույս ունեմ, որ Սանչոն լավ մրցաշրջան կանցկացնի, բայց «Բավարիայում» նրա համար տեղ չկա»,- Ռիբերիի խոսքերն է փոխանցում Sport Bild-ը:
Սանչոն «Բորուսիա» է տեղափոխվել 2017 թվականին: 2018/19 մրցաշրջանում անգլիացի կիսապաշտպանը գերմանական Բունդեսլիգայի 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ: