«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոստովանել է, որ երբեք չի հագել իր թիմի ամենասկզբունքային մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» մարզաշապիկը:
«Ես ավելի լավ եմ խաղում, երբ ինձ սուլում են։ Մարդկանց առկայությունը, որոնք սուլում են ինձ, ավելի շատ մոտիվացնում է, քանի որ որքան լավ ես խաղում, այնքան ավելի շատ նյարդայնացնում ես նրանց։ Ինձ սուլել են հավաքականում, բայց դա իմ լավագույն տարիներն էին ազգային թիմում։
Ես երբեք չեմ կրել «Ռեալի» մարզաշապիկը։ Ինձ թվում է, եղել են դեպքեր, երբ «Ռեալի» ֆուտբոլիստների հետ խաղից հետո մարզաշապիկներով եմ փոխվել, բայց երբեք չեմ կրել այն. ամեն ինչ դրա և նման բաների նկատմամբ ալերգիայի պատճառով», — Պիկեի խոսքը մեջբերում է Sport.es-ը: