«Ռեալ Սոսյեդադի» բելգիացի կիսապաշտպան Ադնան Յանուզայը հայտնվել է անհարմար իրավիճակում:
Իսպանական ակումբի հանդերձարանում «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստները փորձել են հերթով սեղանի թենիսի գնդակը գլխով ուղարկել աղբամանի մեջ:
Երբ հերթը հասել է Յանուզային, խաղընկերներից մեկը գնդակի փոխարեն նրան ձու է «մատակարարել»:
Յանուզայը, հիշեցնենք, 16 տարեկանում հայտնվել է «Մաչեսթեր Յունայթեդում», որի կազմում 50 հանդիպում է անցկացրել: Այնուհետև, ֆուտբոլիստին վարձակալել են «Բորուսիան» և «Սանդերլենդը»: Իսկ 2017 թվականին բելգիացին պայմանագիր է կնքել «Ռեալ Սոսյեդադի» հետ՝ 5 տարով:
Ընթացիկ մրցաշրջանում Ադնանն Իսպանիայի առաջնության 6 հանդիպման է մասնակցել: