Հայաստանի Մ21 հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը վաղը՝ հոկտեմբերի 10-ին, կվարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝ Instagram-ի պաշտոնական էջն ու կներկայացնի երիտասարդական հավաքականի առօրյան Գյումրիից:
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ Մ21 Եվրո-2021-ի ընտրական փուլի շրջանակում Հայաստանի Մ21 հավաքականը հոկտեմբերի 11-ին Գյումրիում կմրցի Լյուքսեմբուրգի հետ:
Հանդիպման անվճար տոմսերը հնարավոր է ստանալ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտից: