Հարձակվող Թոմաս Մյուլերը հայտարարել է, որ գոհ չէ «Բավարիայի» պահեստային խաղացողի կարգավիճակից.
— Վերջին 5 խաղում Դուք մեկնարկային կազմում դուրս չեք եկել խաղադաշտ ու խաղացել եք ընդամենը 67 րոպե: Դուք գո՞հ եք դրանից:
— Բացարձակապես ոչ: Ես ընդամենը 30 տարեկան եմ, լավ մարզավիճակում եմ ու ծարավ եմ հաջողության՝ ինչպես ակումբի, այնպես էլ ինձ համար:
Ես միանշանակ վստահ եմ, որ կարող եմ օգնել թիմին դաշտում՝ հաշվի առնելով իմ որակները:
— Կոուտինյուի տրանսֆերը լրջորեն ազդե՞լ է ակումբում Ձեր կարգավիճակի վրա:
— Իհարկե, նոր տրանսֆերները ուժեղացրել են մրցակցությունն իմ դիրքում, բայց խնդիրը դրանում չէ: Մարզիչը յուրաքանչյուր խաղից առաջ դժվար որոշումներ է կայացնում: Բայց վերջին 5 խաղում մի տենդենց է նկատվում, որն ինձ դուր չի գալիս: Եթե մարզչական շտաբը ինձ միայն որպես պահեստային խաղացող է տեսնում, պետք է մտածեմ այդ մասին: Ես շատ ամբիցիոզ եմ դրա համար:
— Ի՞նչ կլինի առաջիկայում:
— Վերջին օրերին ԶԼՄ-ներում ակտիվորեն քննարկվում է այդ թեման: Ես չեմ մասնակցի դրան: Հիմա ժամանակն է կենտրոնանալու ֆուտբոլի վրա, որպեսզի հաջորդ մի քանի շաբաթը հաջող լինի: Ես չեմ հանձնվի ու կշարունակեմ բոլոր ուժերս տալ մարզումների ու խաղերի ժամանակ: Այլևս ոչինչ չունեմ ասելու:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հունվարին ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ մյունխենյան ակումբից: