«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոստովանել է, որ վստահ է եղել, որ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ»:
Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բրազիլացին մոտ էր ՊՍԺ-ից հեռանալուն։
Նեյմարի կարիերան շարունակելու հիմնական տարբերակներ էին համարվում «Բարսելոնան» ու «Ռեալը»։
«Իրականում, ես կարծում էի, որ Նեյմարը կտեղափոխվի «Ռեալ», եթե չվերադառնար «Բարսելոնա»։ Նա, իրոք, ցանկանում էր հեռանալ ՊՍԺ-ից և ասել է այդ մասին։ Ես կարծում էի, որ Ֆլորենտինո Պերեսն ու «Ռեալն» ամեն ինչ կանեն նրան ձեռք բերելու համար», — Մեսսիի խոսքը մեջբերում է Marca-ն՝ վկայակոչելով RAC1 հեռուստաալիքը։