«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է իր վերաբերմունքի մասին, երբ երկրպագուներն իրեն աստված անվանում:
«Ինձ դա չի անհանգստացնում, բայց նաև դուր չի գալիս։ Ես հարգանքով եմ վերաբերվում նման բաներին՝ հասկանալով, որ մարդիկ դա ասում են առանց չար մտադրությունների, բայց դա չափազանցություն է։ Հատկապես հաշվի առնելով, որ իմ երեխաները լսում և կրկնում են:
Լավ չէ, որ նրանք ստիպված են լսել նման բաներ», — նշել է ՄեսսինRAC1-ին տված հարցազրույցում։