«Լոս-Անջելես Գելաքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որն ավելի վաղ հանդես է եկել «Միլանում», կարծիք է հայտնել իտալական ակումբի ներկայիս վիճակի մասին:
«Ինձ համար ցավալի է «Միլանն» այսպիսին տեսնելը, քանի որ այդ ակումբը պետք է բարձունքում լինի, երբ հարցն արդյունքների մասին է: Այնտեղ պետք է խաղան աշխարհի լավագույն ֆուտբոլիստները, բայց հիմա դա այդպես չէ:
Անհրաժեշտ է ներդրումներ անել ֆուտբոլիստներ ձեռք բերելու հարցում, այլապես իրավիճակը չի փոխվի: Չի կարելի անորակ ֆուտբոլիստների վերցնել անվճար», — Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերել Sky Sport Italia-ն:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին «Միլանը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոյի հեռացման մասին: Ջամպաոլոն «Միլանը» գլխավորեց ընդամենը 111 օր:
Ա Սերիայի 7 տուրերից հետո «Միլանը» 9 միավոր ունի և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 10 միավորով: