Կազանը հավակնում է 2022/23 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակչի անցկացմանը: Այդ մասին հայտարարել է քաղաքապետ Իլսուր Մետշինը:
Այս նախաձեռնությունն արդեն պաշտպանել է Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ Ալեքսանդր Դյուկովը, որը նշել Է Թաթարստանի մայրաքաղաքի մեծ փորձը խոշոր միջազգային մրցումների անցկացման գործում:
Եթե ՈւԵՖԱ-ն ընտրի Կազանը, ապա ԵԼ-ի վճռորոշ խաղը կարող են ընդունել կամ «Կազան-Արենայում» (4 աստղ), կամ Կենտրոնական ստադիոնում (3 աստղ)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2021-ին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգում: