Ֆինանսական խնդիրներից խուսափելու համար «Բարսելոնային» անհրաժեշտ է մինչև մրցաշրջանի ավարտը իրականացնել մի քանի խոշոր վաճառքներ, հաղորդում է ESPN-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ կատալոնական ակումբին անհրաժեշտ է ստանալ առնվազն 124 միլիոն եվրո։ Ակումբի ղեկավարությունը մեծ հույսեր է կապում Ֆիլիպե Կոուտինյոյի հետ, որին 120 միլիոն եվրոյով կարող է գնել «Բավարիան»:
Բացի այդ, «Բարսելոնան» պատրաստ է լսել խորվաթ կիսապաշտպան Իվան Ռակիտիչի վերաբերյալ առաջարկները, որը դադարել է առանցքային դեր խաղալ թիմում: