Հոկտեմբերի 15-ին Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի 8-րդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը:
Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները:
Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից:
Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով: Միայն հայ երկրպագուները կարող են գնել այս տոմսերը: Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար:
Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո։ Տոմսերը կարող եք ձեռք բերել մինչև հոկտեմբերի 10-ը: