Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի գլխավոր փուլի 6-րդ խմբում հայկական «Լեո» ակումբը առաջին տուրում հանդիպեց «Շկուպիի» հետ:
Հայաստանի գործոց չեմպիոնը 7-2 հաշվով հաղթեց մակեդոնական ակումբին: «Լեո» կազմում հեթ-թրիկի հեղինակ դարձավ Ալվես Դո Սանթոս Ժունիորը, իր հաշվին դուբլ գրանցեց Պոկայան և մեկ գոլ խփեց Մարտինս Դե Սոուզան:
Ինքնագոլի հեղինակ դարձավ Հակոբ Ուզունյանը: «Շկուպիի» երկրորդ գոլը խփեց Ալիմին:
«Լեոն» այս հաղթանակից հետո վաստակեց 3 միավոր և գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Տեղեկացնենք, որ 6-րդ խմբում ընդգրկված են նաև «Նովո Վրեմյե Մակարսկան» (Խորվաթիա) և «Օմոնիան» (Կիպրոս):