Սուրեն Արզումանյանը նշանակվել է կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
53-ամյա մասնագետն ավելի քան 30 տարվա մարզչական փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի մարզչի օգնականը։
Ավելի քան 12 տարի հանդիսանում է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան հայկական դպրոցի սպորտային տնօրենը։ Այս տարիներին նա եղել է JV և Varsity ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների թիմերի գլխավոր մարզիչը։
Սուրեն Արզումանյանը արժանացել է աղջիկների «Տարվա մարզիչ» մրցանակին 2011-2012, 2012-2013 և 2015-2016 մրցաշրջաններում:
Նշենք նաև, որ Սուրեն Արզումանյանը միակ հայազգի մրցավարն է եղել Բասկետբոլի աղգային ասոցիացիայում(NBA) 1995-2008 թվականներին: