Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FA), «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Բերնարդու Սիլվային մեղադրել է ռասիզմի մեջ թիմակից Բենժամեն Մենդիի հասցեին կատակի համար: ՖԱ-ում մինչև հոկտեմբերի 9-ը սպասում են հարձակվողի բացատրություններին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ Սիլվան խախտել է ՖԱ-ի կանոնները, քանի որ Մենդիի հասցեին նրա հաղորդագրությունը պարունակել է «ռասային և/կամ մաշկի գույնին և/կամ էթնիկ պատկանելությանը» վերաբերող տարր:
Հիշեցնենք, որ պորտուգալացին «Թվիթերի» իր էջում մեմ էր հրապարակել ու նշել Մենդիին: Նկարում իսպանական Conguitos ընկերության լոգոտիպն էր՝ շոկոլադե մարդուկ: Սիլվան գրել էր. «Գուշակո՞ւմ եք ով է»: