«Տոտենհեմի» ավագ Ուգո Լյորիսը մեկնաբանել է ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրում «Բավարիայից» կրած պարտությունը 7-2 հաշվով:
«Շատ եմ ցավում երկրպագուների համար, քանի որ մենք չափազանց հեշտությամբ հանձնվեցինք, ինչից հետո հաշիվն էլ ավելի վատ դարձավ:
Այդ երեկոն շատ ուժեղ ազդել է մեզ վրա: Հիմա պետք է ցուցադրենք մեր բնավորությունն ու ի մի բերենք մտքերը:
«Ցրվենա Զվեզդայի» հետ առաջիկա երկու խաղերը շատ ավելի սկզբունքային կդառնան, մենք այլևս չենք կարող միավորներ կորցնել», — Լյորիսի խոսքերն է մեջբերել Daily Mail-ը: