«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Տոտենհեմի» հետ անցկացրած խաղը, որում գերմանացիները 7։2 հաշվով ջախջախիչ հաղթանակ տարան լոնդոնյան թիմի նկատմամբ․
«Վստահաբար, ոչ ոք նման բանի մասին չէր էլ երազում։ Մենք գիտեինք, թե մեզ այստեղ ինչ է սպասվում։ Ինտենսիվ խաղ ստացվեց․ «Տոտենհեմը» մեզ վրա մեծ ճնշում էր գործադրում։ Սկզբում մեզ չէր բավականեցնում ագրեսիվությունը։
Խաղալով Անգլիայում՝ սկզբի համար պետք է ոտքի կանգնել։ Բայց 30-րդ րոպեից սկսած մեր թիմը չափազանց լավ սկսեց խաղալ։ Ընդմիջումից անմիջապես առաջ խփած երկրորդ գոլը շատ կարևոր էր։ Ընդմիջումից հետո մենք խաղացինք այնպես, ինչպես ես պատկերացնում էի։
Սա գերմանական ֆուտբոլի աստեղային ժամն էր, բայց վաղը մենք պետք է նորից կենտրոնանանք Բունդեսլիգայի վրա։ Այս տարի մեր առջև մեծ խնդիրներ են դրված, ցանկանում ենք շատ բանի հասնել»,- Կովաչի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը։