Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Ռեալ Սոսյեդադում», կարող է կարիերան շարունակել անգլիական Պրեմիեր լիգայում:
Ինչպես հաղորդում է Eldesmarque-ը, 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը», որը նրան դիտարկում է որպես Մեսութ Օզիլին փոխարինող:
Նորվեգացի կիսապաշտպանին հետևում է նաև «Մանչեսթեր Սիթին»՝ Դավիդ Սիլվային փոխարինելու նպատակով:
Անգլիական ակումբների համար խնդիր կարող է դառնալ «Ռեալի» տրամադրվածությունը, որը ցանկանում է առավելագույն գումար ստանալ Էդեգորի տրանսֆերից և պատրաստ է բաց թողնել նորվեգացուն ոչ պակաս քան 80 միլիոն եվրոյով: Մարտինի վարձակալությունը «Ռեալ Սոսյեդադում» նախատեսված է երկու տարով։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը 7 հանդիպում է անցկացրել իսպանական Պրիմերայում, որոնցում աչքի է ընկել 2 գոլով և 2 արդյունավետ փոխանցումներով: