Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը գոլով աչքի ընկավ Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրի՝ բելգիական «Բրյուգեի» հետ խաղում (2-2): Այդպիսով, իսպանացին դարձավ երկրորդ պաշտպանը, որը գոլ է խփել մրցաշարի 10 խաղարկությունում:
Ավելի վաղ նմանատիպ նվաճման էր հասել «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն:
«Ռեալը» 2 տուրերից հետո հավաքել է ընդամենը 1 միավոր ու վերջին տեղն է զբաղեցնում A խմբում:
«Բրյուգեն» 2 միավորով 2-րդն է: Խմբի առաջատարը 6 միավորով ՊՍԺ-ն է: ՉԼ-ի խմբային փուլի 3-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվելիս կխաղա «Գալաթասարայի» հետ: Խաղը կկայանա հոկտեմբերի 22-ին: