«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բաց կթողնի Եվրո-2020-ի որակավորման փուլի՝ Իսլանդիայի ու Թուրքիայի ընտրանիների դեմ Ֆրանսիայի հավաքականի խաղերը։ Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ խաղացողի կոճի վնասվածքը բարդացել է ու նա 2-3 շաբաթով շարքից դուրս է եկել։ Մոտ ժամանակներս նա հավելյալ բուժզննում կանցնի, որպեսզի գնահատվի նրա վերականգնման հստակ ժամկետը։
Այս կերպ, Պոգբան բաց կթողնի Ֆրանսիայի հավաքականի՝ Եվրո-2020-ի որակավորման փուլի խաղերը։
Ֆրանսիացիները հոկտեմբերի 11-ին կխաղան Իսլանդիայի, իսկ 14-ին՝ Թուրքիայի հետ։