«Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն խոսել է թիմի հարձակվող Անտուան Գրիզմանի մասին։
«Նա սխալվել էր նկարահանվելով «Բարսելոնա» տեղափոխվելու մասին ֆիլմում։ Բայց պետք է ներկայով ու ապագայով ապրենք։ Նա կարող է ադապտացվել թիմում։
Նա արդեն 3 գոլ է խփել ու ցույց տվել իր մակարդակը, սակայն կարող է ավելի լավ խաղալ, որովհետև անհավանական տաղանդով է օժտված»,- Լանգլեի խոսքերն է փոխանցում AS-ը։