Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը «Բրյուգեի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խաղից հետո (2-2) կիսվել է իր տպավորություններով և ասել, թե ինչու ընդմիջմանը փոխարինեց Տիբո Կուրտուային։
«Մենք երբեք այսքան սարսափելի առաջին կես չէինք անցկացրել։ Մրցակցի առաջին գոլը ինչ-որ չափով ծիծաղելի ստացվեց։ Այնպես չէ, որ մենք վատ մեկնարկեցինք, ուղղակի կորցրինք կենտրոնացվածությունը։ Երկրորդ կեսում տղաները լավ արձագանքեցին իրավիճակին։
Կուրտուան լավ չէր զգում իրեն և չէր կարող շարունակել երկրորդ կեսը»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ առաջին կեսից հետո Տիբու Կուրտուային փոխարինեց Ալֆոնս Արեոլան, ով մեկ տպավորիչ սեյվով աչքի ընկավ։