«Բրյուգեի» նիգերիացի հարձակվող Էմմանուել Դեննիսը դարձավ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղի հերոսներից մեկը (2-2):
«Ես երջանիկ եմ, որ երկու գոլ խփեցի, մենք իսկապես ուզում էինք հաղթել խաղն ու մոտ էինք դրան: Դրա համար էլ մենք կարող ենք լիովին գոհ լինել արդյունքից:
Կարծում եմ, որ այս արդյունքը ողջ թիմի վաստակն է:
Ազնիվ չէր լինի ասել, թե այն իմ երկու գոլերի շնորհիվ եղավ», — Դեննիսի խոսքերն է մեջբերել Marca-ն:
Խաղից առաջ հարձակվողը խոստացել էր, որ դաջվածք կանի, եթե գոլ խփի «Սանտյագո Բեռնաբեուում»: Ինչպես նշվեց, նա դուբլ ձևակերպեց:
«Հիմա ստիպված կլինեմ երկուսն անել», — կատակել է ֆուտբոլիստը: